Կրակոցներ հնդ-պակիստանյան սահմանին․ կա վեց զոհ

Կրակոցներ հնդ-պակիստանյան սահմանին․ կա վեց զոհ

Հնդ-պակիստանյան սահմանին, Քաշմիրի տեղակամսում տեղի է ունեցել հրաձգություն։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Հրաձգության հետեւանքով զոհվել է չորս պակիստանցի եւ երկու հնդիկ։ Եվս երկու պակիստանցի վիրավորում է ստացել։

Ըստ հաղորդման, հնդիկ զինվորականները ծանր զինատեսակներից կրակ են բացել Նակիյալ, Տատապանի եւ Ժանդրոտ շրջաններում։ Վնասվել են բազմաթիվ տներ։ Հրաձգության հետեւանքով երեք խաղաղ բնակիչ նույնպես զոհվել է։

Հիշեցնենք, որ ներկայումս հնդ-պակիստանյան հարաբերությունները գտնվու մեն չափազանց լարված վիճակում։ Այն բանից հետո, երբ ահաբեկիչները Ջամու եւ Քաշմիր նահանգներում ահաբեկչություն իրականացրեցին ընդդեմ հնդիկների, Հնդկաստանը անցավ օդային հարվածների մարտավարությանը։ Ահաբեկչությունը, նկատենք, որ ամենաարյունալին էր վերջին երեսուն տարվա ընթացքում։ Զոհվել էր 45 մարդ, վիրավորում ստացել եւս 35-ը։