Միշտ չէ, որ արդյունավետությունը կարելի է արտահայտել «քյաշ» փողով․ Արմինե Օհանյան

 Միշտ չէ, որ արդյունավետությունը կարելի է արտահայտել «քյաշ» փողով․ Արմինե Օհանյան

Երեկ քաղաքապետարանը Բյուզանդի 1/3 հասցեում տեղակայված մի շարք լրատվամիջոցների գրություն է ուղարկել՝ հորդորելով հնգօրյա ժամկետում լքել խմբագրություններին հատկացված տարածքները։ Նման գրություններ են ստացել «Հրապարակ» օրաթերթը, «Հայելի» մամուլի ակումբը, «Անդին» ամսագիրը, «Ա1+» հեռուստաընկերությունը։ Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Հրապարակ» օրաթերթ գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը անդրադարձավ գրության մեջ տեղ գտած «արդյունավետ օգտագործում» ձևակերպմանը, ապա նշեց, որ տարածքը լրատվամիջոցներին է տրամադրվել ավագանու որոշմամաբ․

«Եկեք հասկանանք, թե ինչ է հանրային գույքի արդյունավետ օգտագործումը, որովհետև միշտ չէ, որ օգտակարությունն ու արդյունավետությունը կարելի է արտահայտել դրամով, այսպես ասած, «քյաշ» փողով, ինչպես որ պատկերացնում է պարոն քաղաքապետը ։ Այնքան արդյունավետ, որքան որ մենք ենք օգտագործում այս տարածքները, դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը կարող է օգտագործել։ Առավոտյան ժամը 8-ին բացվում են մեր գրասենյակները մինչև ժամը 2-ը։ Բզեզի պես աշխատում են մեր լրագրողները, օրական բազմաթիվ քաղաքացիներ են մտնում մեր խմբագրություն՝ իրենց տարբեր հարցերով։ Այդ հարցերի շուրջ մենք հրապարակումներ ենք անում , շատ հարցերում արդյունքների ենք հասնում։ Այսինքն՝ հանրային արդյունավետության մասին խոսք անգամ լինել չի կարող․․․»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։