Ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնությունը կկայանա 2022 թվականին

Ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնությունը կկայանա 2022 թվականին

Ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնությունը կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգվել է եւ կկայանա 2022 թվականին։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ նախապես այն պլանավորած էր անցկացնել 2021 թվականի հուլիսի 11-ից օգոստոսի մեկը Անգլիայում, սակայն այժմ արդեն որոշված է, որ կկայանա 2022-ի հուլիսի 6-31-ը, ընդ որում, եզրափակիչը տեղի կունենա «Ուեմբլիի» մարզադաշտում։ ՈւԵՖԱ-ում շեշտել են, որ ընտրված է մի այնպիսի ժամանակահատված, որի ընթացքում այլ առաջնություններ չեն լինելու, որպեսզի կանանց ֆուտբոլի առաջնությունը արժանանա այն ուշադրությանը, որին արժանի է։ Համաեվրոպական ֆուտբոլային կառույցում նաեւ շեշտել են, որ կանանց ֆուտբոլը շարունակում է մնալ իրենց ուշադրության կենտրոնում։