Էն բոռի նման եք, որ նեկտարը ծծում, բայց մեղր չի տալիս․․․

Էն բոռի նման եք, որ նեկտարը ծծում, բայց մեղր չի տալիս․․․

Հայաստանում այս իշխանությունը  մամուլի ազատությունից է խոսում։ Գիտե՞ք իր համար որն է մամուլի ազատությունը։ Ինչ ուզում են թող գրեն, մեջներից պատռվեն, ուշադրություն չդարձնեք, չպատասխանեք։  

Ամեն օր իշխանության տարբեր կալիբրի  պաշտոնյաների, ինչու չէ, նաև առաջին դեմքերի ապօրինի հարստացման մասին են գրվում, թե ,,տկլոր ջանով ոնց են մի քանի տարում,, միլիոններ դիզել, փաստեր են բերվում։ Ես չեմ ներկայացնում փաստերը մի պատճառով՝ սրանք «բիրիքով են արյուն ծծում ու տռզում»։ Էս վերջերս էլ մամուլն ահազանգում էր վարչապետի եղբոր, հարազատների, ինչու չէ՝ Աստծո ամեն  օր կնոջ մասին, քար լռություն է։  Մամուլը գրում էր, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել 585 հազ․դոլարով՝ առանց վարկային միջոցների, մնացածներն էլ աչքներիս առաջ են՝ չորս տարում այնքան են հարստացել, ինչքան նախկինները երեսուն տարում չեն հասցրել։ Ախր որ եկան, Նիկոլն ասաց՝ դրանք մաքուր, անարատ տղերք են, տկլոր ու ջեբները դատարկ։ Էդ ո՞նց եղավ։ Հիմա փաստերը չենք քննարկում, այլ համոզվում ենք, թե էդ «սովածների գալու նպատակը» որն է եղել։ Ասում էիք նախկինները «քաղցր  սիրում են», մենք  չենք սիրում։ Որ ցույց են տալիս տեղերը՝ ոնց եք խժռում, նեկտարը քամում,  չքմեղանում, լռում եք։ Արդյունքում ստացվում է, որ մամուլն ազատ է, ինչ ուզում՝ գրում է, դուք էլ լռության մեջ ձեր գործը շարունակում եք։ 

Մեծանուն Ֆրունզիկից մի դիպված հիշեցի․

Մհեր Մկրտչյանը հյուր է գնում ընկերներից մեկին։ Թեյ են հյուրասիրում, Ֆրունզիկը 10 -12 գդալ շաքարավազ  է լցնում թեյի մեջ և առանց խառնելու սկսում է խմել։ Ընկերը նկատում է և ասում.
- Ֆրունզիկ ջա՛ն, թեյը չխառնեցիր։
- Հա, ես քաղցր չեմ սիրե... )))

Հիմա դուք մեշոկով եք քաղցրը ձեր բաժակը լցնում, բայց այնպես եք ցույց տալիս, որ կոռուպցիան, թալանը, չեք սիրում։ Էն բոռի նման եք, որ նեկտարը, ծծում, բայց մեղր չի տալիս․․․