Փաշինյան-Ալիեւ հանդիպու՞մ է նախապատրաստվում

Փաշինյան-Ալիեւ հանդիպու՞մ է նախապատրաստվում

Անդրադառնալով հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը, haqqin.az-ը վստահաբար գրում է, որ դրանից հետո ԱՄՆ մայրաքաղաքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը: Ադրբեջանական լրատվամիջոցն այդուհանդերձ փոխանցում է մի շարք անանուն փորձագետների տպավորությունը, ովքեր հոռետեսորեն են նայում սպասվող բանակցություններին՝ համարելով, որ Ռուսաստանը շարունակում է մեծ ազդեցություն պահպանել հակամարտության կողմերի վրա եւ աշխարհաքաղաքական կոշտ մրցակցության մեջ է Միացյալ Նահանգների հետ:

Որեւէ այլ աղբյուր առ այս պահը չի խոսել արտգործնախարարների հանդիպումից հետո Վաշինգտոնում Փաշինյան-Ալիեւ բանակցություններ կազմակերպելու նախաձեռնության մասին: Ադրբեջանական լրատվամիջոցը չի մանրամասնել, թե ո՞րն է իր տեղեկացվածության աղբյուրը: