Անցած գիշերն անհանգիստ է եղել Բելգորոդում․ նոր մանրամասներ

Անցած գիշերն անհանգիստ է եղել Բելգորոդում․ նոր մանրամասներ

Անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են ՌԴ Բելգորոդի մարզի Նեխոտեևկա անցակետի մոտ գտնվող մարտական ​​դիրքերը, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Արկի պայթյունի հետևանքով ռուս սահմանապահ է վիրավորվել, նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոց։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը որոշ մանրամասներ է հայտնել մարզկենտրոնի և հարակից շրջանների վրա տեղի ունեցած հարձակումների մասին։

«Ռազումնոյե բանավանում վնասվել են բազմաբնակարան շենք և առանձնատներ։ Վիրավորվել է երեք բնակիչ»,- ասաց մարզի ղեկավարը։

«Շեբեկինոյում գիշերը շատ կրակոցներ են եղել, բնակարանային ֆոնդի ոչնչացում կա։ Ցավոք, այնտեղ առայժմ հնարավոր չէ ստուգում անցկացնել։ Հաճախակի հրետակոծությունները շարունակվում են, բայց հենց որ դրանք ավարտվեն, մենք առաջին իսկ օրվանից անմիջապես կսկսենք վերականգնել բնակարանները և բնակիչներին տուն կվերադարձնենք», - ասել է Գլադկովը:

Ինչպես հայտնում է Shot Telegram ալիքը, Շեբեկինոյում արկի հարվածից հետո հրդեհ է բռնկվել հինգ հարկանի շենքում։