Արմեն Տեր-Սահակյանը հացադուլ է հայտարարել

Արմեն Տեր-Սահակյանը հացադուլ է հայտարարել

Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել իրեն։ Այս մասին ունեցած մեր տեղեկությունը հաստատեց նրա որդին՝ Աբգար Տեր- սահակյանը։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը մերժել էր Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ դիմումը՝ նրան համարելով ռիսկային։

Տեր-Սահակյանի պաշտպանները նրա վաղաժամ ազատման համար դիմել են դատարան։ Արմեն Տեր--Սահակյանը շուրջ 23 տարի է, ինչ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է։ Նրան դատապարտել էին մահապատժի, ապա ցմահ ազատազրկամ՝ Վանո Սիրադեղյանի գործով ցուցմունք չտալու համար