Նոր ռազմական օպերացիա չեն իրականացնի

Նոր ռազմական օպերացիա չեն իրականացնի

Մոսկվան, Անկարան եւ Թեհրանը համաձայնել են, որ անհրաժեշտ են լրացուցիչ գործողություններ Իդլիբը ահաբեկիչներից մաքրելու համար, սակայն խոսքը նոր ռազմական օպերացիայի մասին չէ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դրանք լինելու են գործողություններ, որոնք միտված են լինելու Իդլիբը ահաբեկիչներից մաքրելու համար, որոնք ներկայումս վերահսկում են տարածքի մեծ մասը»,- պարզաբանել է Պեսկովը՝ ներկայացնելով Մոսկվա-Թեհրան-Անկարա բարձր մակարդակի հանդիպումը՝ Սիրիայի վերաբերյալ։ Ինչպես գրում է «Լայֆը», Պեսկովն իր խոսքում ընդգծել է, որ նոր ռազմական օպերացիա չի ծրագրվում։