Թաիլանդում գնացքը դուրս է եկել ռելսերից

Թաիլանդում գնացքը դուրս է եկել ռելսերից

Վեց ուղեւորատար վագոն դուրս է եկել ռեսլերից Թաիլանդի հարավում, Չա-Ամ կայարանում, Բանգկոկից 180 կմ հեռավարության վրա։ Պատճառը եղել է այն, որ անհայտ չարագործները գողացել են ռելսերի բաղկացուցիչները։ Այս մասին հայտնում է Bangkok Post-ը։ Բարեբախտաբար տուժածներ չկան, քանի որ վթարի պահին երրորդ կարգի վագոններում ուղեւորներ չեն եղել։ Հարուցվել են քրեական գործեր եւ միջադեպի մանրամասները պարզելու եւ երկաթգծի բաղկացուցիչների գողության դրվագներով։