Վիրտուոզ ջութակահար Վարդան Մարկոսը հանդես կգա թանգարանում 

Վիրտուոզ ջութակահար Վարդան Մարկոսը հանդես կգա թանգարանում 

Մարտի 30-ին Ռուսաստանի Օմսկ քաղաքի Մ․ Վրուբելի անվան թանգարանում տեղի կունենա վիրտուոզ ջութակահար Վարդան Մարկոսի /Մարկոսյանի/ համերգը, հայտնում է alphanews-ը։ Ծրագրում Ա․ Խաչատրյանի, Ա․ Վիվալդիի, Շ․ Գունոյի, Ն․ Պագանինիի Ժ․ Օֆենբախի եւ Վ․ Ա․ Մոցարտի գործերն են։ Նա նաեւ կկատարի տարբեր ժողովուրդների մեղեդիների հեղինակային մշակումներ։

Բացի հայտնի ստեղծագործություններից, ջութակահարը նվագացանկում ներառել է նաեւ ինտելեկտուալ երաժշտություն եւ հանդիսատեսը հնարավորություն կունենա լսել մինչ այս անծանոթ ստեղծագործություններ։