ԱՄՆ-ն Հայաստանում կունենա նոր դեսպան․ հայտնի է անունը

ԱՄՆ-ն Հայաստանում կունենա նոր դեսպան․ հայտնի է անունը

ԱՄՆ-ն Հայաստանում կունենա նոր դեսպան։ Համաձայն Սպիտակ տան հայտարարության, նախագահ Բայդենը այդ պաշտոնի համար առաջարկել է Քրիստինա Քվիենի թեկնածությունը։ Նա 19 թվականից մինչ օրս հանդիսանում է Ուկրաինայում ամերիկյան դեսպանի պաշտոնակատարը, իսկ մինչ այդ զբաղեցրել է Փարիզում ամերիկյան փոխդեսպանի պաշտոնը։ 

Դիվանագիտական ծառայության ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդում, Մեծ Բրիտանիայում, Եվրամիությունում, Ռուսաստանում, Ֆիլիպիններում ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում: Քվիենը եղել է նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն