Ըստ Բաքվի հայտարարության, այսօր գերեվարված հայ զինվորականը վերադարձվել է

Ըստ Բաքվի հայտարարության, այսօր գերեվարված հայ զինվորականը վերադարձվել է

Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկացնում է, որ այսօր գերեվարված Արթուր Կարթանյանը վերադարձվել է հայկական կողմին։ Ըստ ադրբեջանական կողմի հայտարարության, Ադրբեջանի ՊՆ-ն, Կարթանյանի անօրինական սահմանահատման դեպքի առնչությամբ լրացուցիչ քննություն է անցկացրել եւ պարզել, որ Կարթանյանը Ադրբեջանի տարածքում հայտնվել է, որովհետեւ մոլորվել է տարածքում եւ կորցրել ճանապարհը։

Բաքվից տեղեկացնում են, որ Կարթանյանը նախնական հարցաքննության ժամանակ իրեն պահել է կասկածելի, հարցերին հստակ չի պատասխանել եւ դրանով կասկած հարուցել ադրբեջանական զինվորականների մոտ։ Ի դեպ, դեռ առավոտյան Բաքուն հայտարարում էր, որ Կարթանյանը «դիվերսանտ» է, չնայած այն բանին, որ հայակական կողմը հայտարարել էր, որ նա մոլորվել է վատ եղանակային պայմանների պատճառով։