«Մերկ» երեկույթը պատվել է նաև Կաբաևան (լուսանկար)

«Մերկ» երեկույթը պատվել է նաև Կաբաևան (լուսանկար)

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 20-ին Մոսկվայում երեկույթ է տեղի ունեցել հայտնիների մասնակցությամբ։ 

Հատկանշական է, որ «գրեթե մերկ» երեկույթի հյուրերի թվում է հայտնվել նաև տիտղոսակիր մարմնամարզուհի Ալինա Կաբաևան, գրում է Գլավրեդը-ը։

Մարզիկը ժամանցային միջոցառմանը ներկայացել է խորը դեկոլտեով սև պենուար զգեստով, շամպայն է խմել և ուրախ տրամադրությամբ լուսանկարվել «աստղերի» հետ։

Միևնույն ժամանակ, ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը, մեկնաբանելով Կաբաևայի մասնակցությունը սկանդալային երեկույթին, ասել է հետևյալը. 
«Եթե երբեմն իրադարձություններ են տեղի ունենում, պետք չէ շտապել և հապճեպ եզրահանգումներ անել։ Հանգիստ թողե՛ք հայտնի մարզիկներին»։

Կրեմլի ներկայացուցիչ Պեսկովն ընդհանրապես հրաժարվել է մեկնաբանել երեկույթին Կաբաևայի հայտնվելը։ 

«Ինչ վերաբերում է այս երեկույթին, խնդրում եմ ինձ մի դիմեք։ Եկեք մնանք այն եզակի մարդիկ, որոնք չեն քննարկում այս թեման։ Ալինա Մարատովնան ու սպորտի նախարարությունը գլուխ կհանեն առանց մեզ»,- ասել է նա։

Ալինա Կաբաևայի պաշտոնական ներկայացուցիչները և մարմնամարզուհին դեռ չեն մեկնաբանել այս իրավիճակը: