Խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները

 Խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները

Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում։ Այս մասին  հայտնում են Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունից։

«Վաղ առավոտից ԱԱԾ-ն, ոստիկանությունը, համատարած խուզարկություն են իրականացնում Բևեռի խորհրդի անդամների, աջակիցների, համակիրների բնակարաններում, Բևեռի գրասենյակներում»,-նշում են Բևեռից։

Նույն աղբյուրի համաձայն, խուզարկություն է ընթանում Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահագն Ավագյանի, Վահե Գասպարյանի բնակարաններում։