Գերմանիայում առեւանգել են ավտոմեքենա, որում եղել է 400 հազար բժշկական պաշտպանիչ դիմակ

Գերմանիայում առեւանգել են ավտոմեքենա, որում եղել է 400 հազար բժշկական պաշտպանիչ դիմակ

Անհայտ անձինք Գերմանիայում առեւանգել են ավտոմեքենա, որում եղել է 400 հազար բժշկական պաշտպանիչ դիմակներ։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Բադեն-Վյուրթեմբերգի երկրամասում գտնվող Հայլբրոն քաղաքում։ Այս մասին հայտնում է տեղի Presse Portal լրատվական կայքը։ Ըստ հրապարակման, մեքենայի 34-ամյա վարորդը մեքենան կայանել է արագ սննդի կետի մոտ եւ մտել ճաշելու, իսկ երբ վերադարձել է, մեքենան կայանված վայրում չի գտել։ Նշվում է, որ վարորդը արագ սննդի կետում անցկացրել է 10 րոպե։ Մեքենան, իհարկե, իրավապահները հայտնաբերել են ավելի ուշ, սակայն մեքենայում դիմակներ այլեւս չեն եղել։