Հայաստանում բուհերը ներդրումային գրավիչ ոլորտ չեն

Հայաստանում բուհերը ներդրումային գրավիչ ոլորտ չեն

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020 թվականին 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը։ Ըստ դրա՝ բոլոր խոշոր հարկատուները միասին վճարել են 987 միլիարդից ավելի դրամ։ Ներկայացված ցանկի համաձայն՝ 1000 խոշորների մեջ 13-ը կամ 1,3 տոկոսը բարձրագույն ուսումնական հաստատություններն են, ընդ որում երկուսը՝ օտարերկրյա։ Հայաստանում, փաստորեն, շատ քչերն են ներդրում անում բարձրագույն կրթության ոլորտում։

Ինչո՞ւ․․․ Մենք այլեւս գիտելիքահե՞ն չենք, մեզ բարձրակարգ մասնագետներ հարկավո՞ր չեն, իսկ գուցե բուհե՞րն են դադարել որակյալ մասնագետներ պատրաստել, որովհետեւ էս երկրին խելացի ու կրթված մարդը գլխացավա՞նք է․․․ Ի՞նչ նպատակ են հետապնդում այսօր հայաստանյան բուհերը․ եթե բարձրագույն կրթությամբ նորավարտ ուսուցչուհին գրատախտակին ուղղագրական սխալներ է թույլ տալիս, բժիշկը՝ սխալ ախտորոշում, տնտեսագետը մի փոքրիկ կազմակերպության հաշվապահությունն անգամ չի կարողանում անել, ուրեմն բուհերն իրենց առջեւ դրած խնդիրը չեն կատարել։ Իսկ դա նշանակում է, որ ուսանողը բուհի համար սոսկ փողի «մատերիալ» է, որին դիպլոմ են տալիս, քանի որ վճարունակ է։