Ալիևին հարցնում են՝ հայերը ո՞նց են 30 տանկ խփել, մենք չենք խփել

Ալիևին հարցնում են՝ հայերը ո՞նց են 30 տանկ  խփել, մենք չենք խփել

Եթե աշխարհի ողջ ռազմատեխնիկան էլ տան Նիկոլ Փաշինյանին ու որպես գերագույն հրամանատար ասեն՝ երկիրդ պաշտպանի, չի կարող։ Խոսքը այն մասին չէ, որ նա չի ուզի պաշտպանել իր երկիրը, այլ այն մասին, որ եթե ուզի էլ՝ չի կարող։ Զինվորը, ինչու չէ, նաև հայը, ուժեղ հրամանատարի հետևից աչքերը փակ կգնա։ Նիկոլի հետևից մարդ չի գնա։ Ոչ թե նրա համար, որ նա Նիկոլն է՝ չի գնա, այլ պարտված հրամանատարի հետևից, ով ջարդել է զորքի մեջքը, ոչ մեկը չի գնա։ Հրամանատարը, որ իրեն թողած, պատերազմի պարտության համար «դերակատարներ է փնտրում» (բառն անիմաստ չեմ օգտագործում։ Ոչ թե լրտեսներ, այլ լրտեսների դերակատարներ), զորքը առաջ տանել չի կարող։

Արցախյան նախկին պատերազմներում հայի ոգին, զինվորի ոգին է հաղթել։ Երբ զինվորին հարցրել են՝ ինչո՞վ ես կռվելու, ասել է՝ թշնամու զենքը բա ի՞նչ է։ Այնպես որ նախկինները զենքի պակաս չեն ունեցել։ Նիկոլը եկավ ու 44- օրյա պատերազմով կոտրեց հայի ոգին։ Հայը չի ընդունում իր պարտությունը։ Ինքն էլ հանձնաժողովներ է ստեղծում, որ ապացուցի, թե հայը պարտվել է։ Ես չեմ խոսում , որ քառօրյայում կանայք եղանով անօդաչու էին գցում, ոչ էլ տանկի առաջը կրծքով փակող տղաների մասին։ Նախկին պատերազմից հետո մի լավ զրույց էր գնում։ Չգիտեմ՝ դա կատա՞կ էր, թե իրականություն։ Բայց կուզեի, որ դա ամեն ինչ նախկինների վրա գցող Նիկոլը կարդար․ «Քառօրյա պատերազմից հետո Ալիևը մամլո ասուլիս է հրավիրում:

Լրագրողներից մեկը հարցնում է․

-Պարոն նախագահ, էդ ո՞նց եղավ, որ հայերը 30 հատ տանկ են խփել, մենք մի հատ էլ չենք կարողացել խփել։

Ալիևը «մանթրաժ է ընկնում».

-Աղջիկ ջան, հայերը , որ տանկ չունեն, ու՞մ տանկը խփենք…,- պատասխանում է »:

Գուցե չափազանցված է, բայց դա փաստ է։ Փաշինյանին, որ ասում են՝ հրաժարական տուր, դրա համար են ասում։ Զինվորի, հայի ոգին կոտրել է, հերոսներին նսեմացրել։ Պատերազմող երկրում հրամանատարը պիտի հերոսներին, կռվողին թևեր տա, ոչ թե թևերը կտրի ու թշնամու առաջ անթև թափի․․․