Արայիկ Հարությունյանի հարցազրույցի հեռարձակումը հետաձգվել է. հայտնի է պատճառը

Արայիկ Հարությունյանի հարցազրույցի հեռարձակումը հետաձգվել է. հայտնի է պատճառը

Ադրբեջանական AZTV-ն հայտարարություն է տարածել Բաքվում գերեվարված Արայիկ Հարությունյանի հարցազրույցը չհեռարձակելու վերաբերյալ:

Հեռուստաալիքի մամուլի քարտուղար Ռուֆաթ Սեիդովը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան ասել է, որ թեև ի սկզբանե հայտարարվել էր մարտի 28-ին եթեր հեռարձակվելու մասին, սակայն այս տեղեկատվությունը հետագայում ջնջվել է AzTV-ի սոցցանցերի էջերից։

«Հարցազրույց ունենալը միայն մեզնից կախված խնդիր չէ։ Մեզ մոտ հարց էր ծագում՝ «Հիմա որքանո՞վ է ճիշտ հարցազրույց տալը»։ Հետևաբար, մենք հեռացրել ենք այդ հայտարարությունը մեր սոցիալական մեդիայի բոլոր հաշիվներից՝ հեռուստադիտողներին շփոթությունից խուսափելու համար: Հարցազրույցը կհեռարձակվի, երբ ժամանակը հայտնի լինի, հարցազրույցի օրը կտեղեկացնենք»։