ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ զորավարժություններ են անցկացնում

ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Կիրակի օրը՝ մարտի 12-ին, ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են Red Flag («Կարմիր դրոշ») համատեղ զորավարժությունները Նևադա նահանգում։ Այս մասին հայտնում է իսրայելական «Յոթերորդ ալիք» ռադիոկայանը։
Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ում զորավարժություններին առաջին անգամ կներգրավվի իսրայելական F-35I «Adir»-ը, ինչպես նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15I «Ռաամ» ինքնաթիռներ։

Զորավարժությունները կտևեն երկու շաբաթ և կներառեն գործողությունների լայն շրջանակ, այդ թվում՝ օդային գերակայության ձեռքբերում, համատեղ օդային հարվածներ, տարածքային պաշտպանության կազմակերպում, հակառակորդի ինքնաթիռների որսում, ցածր բարձրության թռիչքներ և թռիչքներ ՀՕՊ տարածքներում։

Զորավարժությունները կներառեն նաև համատեղ օդային լիցքավորում, որի ընթացքում իսրայելական լիցքավորող ինքնաթիռները լիցքավորելու են ամերիկյան կործանիչները, իսկ ամերիկյան KC-135 Stratotanker ավիատարները՝ իսրայելական F-35I «Adir»-ը: