Ճգնաժամ՝ ԱՄՆ-ում․ մեկ շաբաթում 2-րդ խոշոր բանկն է փակվել

Ճգնաժամ՝ ԱՄՆ-ում․ մեկ շաբաթում 2-րդ խոշոր բանկն է փակվել

ԱՄՆ-ում մարտի 12-ին փակվել է սննկացած Signature Bank-ը․ այն երկրորդ ֆինանսական հաստատությունն է, որը լուծարվել է Silicon Valley Bank-ից հետո: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ ֆինանսների նախարարության, Դաշնային պահուստային համակարգի և Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի համատեղ հայտարարությունից։
«Մենք հայտարարում ենք նաև «Signature Bank»-ի համար համակարգային ռիսկի համանման բացառություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունների այդ որոշումն ընդունվել է համակարգային ռիսկերի պատճառով։ Բանկային կարգավորող մարմինները հայտարարել են, որ Signature Bank-ի ավանդատուները լիարժեք հասանելիություն կունենան իրենց ավանդներին: 

«Ինչպես Silicon Valley Bank-ի հետ կապված որոշման դեպքում էր, այս դեպքում ևս հարկ վճարողները վնաս չեն կրի»,- ասել են կարգավորողները:

Silicon Valley Bank-ը փակվել է Կալիֆորնիայի ֆինանսական կարգավորիչի կողմից՝ մարտի 11-ին: Axios-ը գրել է, որ դրա պատճառով ԱՄՆ-ն բանկային համակարգում ճգնաժամի է բախվում։