ԱՄՆ-ն Թուրքիայի հանդեպ սանկցիաներ կիրառելու գաղափարից չի հրաժարվել

ԱՄՆ-ն Թուրքիայի հանդեպ սանկցիաներ կիրառելու գաղափարից չի հրաժարվել

Ամերիկացի սենատորները կարող են կրկին ասպարեզ բերել Թուրքիայի դեմ սանկցիաներ կիրառելու բանաձեւը, եթե Անկարան սեղմ ժամկետներում չլուծի ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված խնդիրը։ Այս մասին հայտարարել է սենատոր Ջիմ Ռիշը։ Նա նկատել է, որ եթե Անկարան կարճ ժամկետներում լուծի ռուսական սպառազինությունների հետ կապված խնդիրը, իրենք Թուրքիայի դեմ սանկցիաներ կիրառելու հետ կապված որեւէ գործողություն չեն իրականացնի եւ հավելել, որ առաջիկայում պարզ կդառնա, թե ինչ զարգացումներ կլինեն այս ուղղությամբ։