Միջադեպ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցները հրեցին ընդդիմադիր պատգամավորներին

Միջադեպ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցները հրեցին ընդդիմադիր պատգամավորներին

Քիչ առաջ  Ազգային ժողովում միջադեպ է գրանցվել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը փորձում էին «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ մտցնել ԱԺ նիստերի դահլիճ: Անի Սամսոնյանը նախ բանակցեց նիստերի դահլիճում գտնվող Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, այնուհետև դուրս եկավ, ում հետևից դուրս եկավ նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Երբ ընդդիմադիր պատգամավորները փորձում էին պաստառը տանել դահլիճ, Ալեն Սիմոնյանը նախ ծանոթացավ պաստառի գրությանը, ապա հորդորեց անվտանգության ծառայողներին պատգամավորներին թույլ չտալ այն մտցնել նիստերի դահլիճ: Դրանից հետո պատգամավորները փորձեցին ներս մտնել, սակայն  անվտագության աշխատողները հրեցին Գորգիսյանին, ինչից հետո դուրս եկավ Արարատ Միրզոյանը, որի միջամտությունից հետո թույլ տվեցին ներս մտնել պաստառով: