Լավ վարսավիր լինել, չի նշանակում կարողանալ սովորեցնել լավ վարսավիր լինել

Լավ վարսավիր լինել, չի նշանակում կարողանալ սովորեցնել լավ վարսավիր լինել

Կրթական հաստատություններից՝ բուհերից, ուսումնական կենտրոններից զատ՝ կան բազմաթիվ երաշխավորված կազմակերպություններ, որոնց հետ համագործակվցում ենք: Կան բազմաթիվ ծրագրեր՝ վարսավիրության, դիմահարդարման, խոհարարության, վարորդական կուսերի, և բավականին հեշտ գործընթաց է, ձևաչափն ուղարկում են, հրամանով երաշխավորվում է, էդտեղ ոչ մի խնդիր չկա։ Այս մասին կառավարության հերթական նիստին այսօր նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրի փաթեթի քննարկման ժամանակ։

«Արհեստ սովորելու տեսանկյունից մենք ընդհանուր առմամբ պիտի այդ տնայնագործական տրամաբանությունը թողնենք: Որովհետև լավ վարսավիր լինելը դեռևս չի նշանակում կարողանալ սովորեցնել լավ վարսավիր լինել: Այսինքն՝ մենք պետք է անընդհատ բերենք, որոշակի կարգավորումների դաշտում տեղավորենք»,- արձագանքել է Փաշինյանը։