Ինչո՞ւ են «աղունիկները ղունղունում»

Ինչո՞ւ են «աղունիկները ղունղունում»

Առավոտ կանուխ կնիկը սելֆի է արել, թե ոնց է մարդու հետ «զբոսնում»։ Հրապարակում տոնածառը դրել են, հրավառությունը տոնածառի բացման առթիվ արել, հիմա էլ  «հանգիստ խղճով զբոսնում են»՝ եվրատեսիլյան շոուներին ընդառաջ։ Կնիկը աչքերը խոնարհ իջեցրել է, մի թեթև էլ ժպիտ կա դեմքին, որ առաջ լիներ, կասեիք՝ նահապետական, ազգային կնոջ կերպար է, որը լոբի է մաքրում: Դե ես դա ձեր 2018- ի խոսքերն եմ հիշեցնում։ Մարդու դուխն էլ «հելել, իրեն ուտում է»։ Մի ձեռքը գրպանում է դրել, որ հանկարծ չթուլանա ուսից պոկվի, մի ձեռքն էլ կախել է փորին, որ հենարան ունենա ու թուլացած վայր չընկնի։ Կնիկն էլ կախվել է թևից, իբր թե երջանիկ ամուսինների նման օր են վայելում, չնայած մարդու դեմքին լարվածություն կա՝ այս դժոխքը ե՞րբ է վերջանալու։ Ֆեյսբուքում էլ ոնց որ ավելի են սրում իրավիճակը, գրելով՝ դուրս գալու համար փակել են` Խորենացի, Վ. Սարգսյան, Տիգրան Մեծ, Աբովյան և Ամիրյան փողոցները: 

Երևանի այն հատվածը , որտեղ զբոսնում են, միշտ մարդաշատ է լինում, ու՞ր է ժող ջանը։ 2018-ին, որ դուրս էին գալիս, մարդիկ ինքնամոռաց իրենց գիրկն էին նետվում, սելֆիներ անում, ու՞ր են։ Դա էլ մի կողմ։ Բոլորս լավ հասկանում ենք, թե ինչը ինչի համար է, բայց մի բան լավ չենք պատկերացնում։ Մարդուկնիկ էլ լավ գիտեն, որ իրենց դուրս գալուց հետո ինչ է լինելու, ո՞նց են իրենց սյունյաց ողջյուններ հղելու։ Ուրեմն ինչու՞ են դուրս եկել, որ սոցիալական ցանցերում հարձակվեն ,,ղունղունացող աղունիկների վրա,,։ Սոցիալական ցանցերում մի «ատակա» սրընթաց հարձակում է սկսվել, ասես Երևանի կենտրոն հակառակորդն է տանկերով մտել ու գրոհում է։ Ժող ջան, ուշքի եկեք ու հասկացեք, թե ,, աղունիկներն ինչու են ղունղունում,,։ Տոնածառի վրա միլիոններ ծախսելն էլ նույն նպատակն ունի։ Ավինյանն էլր «իրեն կոտորում է» , գիտի, թե իր փիառի համար է։ 

Դա ոչ իրենց «զբոսնելու համար է» ոչ էլ նրա համար, որ դուք իմանաք, թե ինչքան ,, դուխով են իրենք,, կամ էլ հավատաք, որ նրանք ,, գելի սիրտ են կերել։ Փողոց դուրս գալը դրսի ուժերի համար է, այնտեղ արդեն չեն վստահում Փաշինյանին, երբ ժողովրդի անունից է խոսում։ Ինչքան էլ մինչև վերջին ճիգը ուժայիններով պահում է իշխանությունը, դրսում նրան փոխարինելու հարց են մտմտում։ Իր թիմի ներսում էլ արդեն այդ շունչը զգում են ու խուլ ընդվզում կա։ Ոչ մի կողմն էլ նրան չի վստահում ու դրա համար օգտագործում են իշխանությունից հեռացնելու տարբերակը։ Փաշինյանին այլ բան չի մնում, քան անպատկերացնելի միլիոններ ծախսի, իր շուրջը մարդ հավաքի, որպեսզի դրսում հավատան, որ այդ մարդը անփոխարենելի է իր ժողովրդի համար՝ անգամ երկիրը թշնամու ,, բոստան դարձնելուց հետո,,։ Հրապարակը լցնելու, տոմսերը վաճառելու մեջ Փաշինյանը սեփական վարկանիշի փիառն է տեսնում, չնայած նման պարագայում խառնիխուռն ամբոխը մի ողջ ազգ է փոշիացնում։ Այս ամենը, ինչպես 2018-ին, կատարվում է երեխաների փեշերի ներքո։ Դա նրան լավ են սովորեցրել։