Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել է

Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել է

Ես կասեի, որ այն վայրիվերումները, որոնք մենք տեսնում ենք տարածաշրջանում, պայմանավորված են վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով։ 

Բրյուսելյան հանդիպումը, ինչպես նշել եմ, կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա, քանի որ Հայաստանը աշխատում է իր առևտրային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու և հումանիտար կարիքները հոգալու ուղղությամբ, և ուրիշ ոչինչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մտահոգությունները՝ կապված ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական Միության ղեկավարի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ:
Զախարովան նախօրեին ասել էր, որ նման հանդիպումները անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի համար, քանի որ դրանք ուղղված են ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, այլ «Արևմուտքին իր ծայրահեղ ապակառուցողական մոտեցումներով Հարավային Կովկաս ներդնելուն՝ ստեղծելով նոր պառակտում»: 
Ռուս դիվանագետը պնդել է, թե նման հանդիպումները պարտադրում են քանդել Մոսկվայի հետ տարածաշրջանի երկրների դարավոր կապերը, խաթարել տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմները: