ՀՀ-ն խոչընդոտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը ԼՂ․ Բայրամով

ՀՀ-ն խոչընդոտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը ԼՂ․ Բայրամով

«Վերջին 30 տարում հենց Հայաստանն է խոչընդոտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Ղարաբաղի տարածք»։ Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է TÜRKSOY-ի անդամ երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների 9-րդ նիստի բացման արարողության շրջանակում ունեցած տեսաելույթի ժամանակ։
«Հայաստանը համառորեն մերժում էր այս ուղղությամբ առաջարկները»,- ընդգծել է նա։ 

Բայրամովը նշել է, որ «30 տարի շարունակ հայերը ոչնչացրել են Շուշի քաղաքի մշակութային և կրոնական հուշարձանները»։

«Հայաստանը, ինչպես Ղարաբաղում, այնպես էլ՝ Արևելյան Զանգեզուրում, ոչնչացրեց ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող մեր պատմական հուշարձանները»,- հայտարարել է Բայրամովը։