Հայտնաբերվել է կրծքագեղձի ագրեսիվ քաղցկեղի առաջացման պատճառներից մեկը

Հայտնաբերվել է կրծքագեղձի ագրեսիվ քաղցկեղի առաջացման պատճառներից մեկը

Հետազոտությունները ցույց են տվել, որ մայրական կաթի մեջ պարունակվում են կենսունակ մայրական բջիջներ, որոնք կարող են կարեւոր նշանակություն ունենալ ինչպես երեխաների մոտ իմունիտետի ձեւավորման համար, այնպես էլ կրծքագեղձի ագրեսիվ քաղցկեղի առաջացման համար։ Այս մասին հայտնում է Nature Communications պարբերականը։

Հետազոտությունն անցկացրած գիտնականներից մեկը նշել է, որ ազդակային մոլեկուլները, ներառյալ նաեւ ՌՆԹ թելիկները, կարող են պարունակվել մայրական կաթի մեջ եւ ազդել մարսողական համակարգի բջիջների եւ նորածինների այլ օրգանների վրա։ Հայտնաբերվել է նաեւ, որ մայրական կաթի մեջ կան բավականին շատ կենդանի բջիջներ, որոնք արտազատում են հորմոններ եւ այլ մոլեկուլներ։ Հայտնաբերված կենդանի մասնիկները մի կողմից նպաստում են մանկան իմունային համակարգի առաջացմանը, մյուս կողմից էլ կարող են կապ ունենա կրծքագեղձի ամենից ագրեսիվ տեսակի քաղցկեղի առաջացման հետ։ Գիտնականները հույս ունեն, որ այս հետազոտությունների շարունակումը կարող է բերել կրքծագեղձի քաղցկեղի բուժման նոր մեթոդների մշակմանը։