Անչելոտիից պահանջում են հանձնել մարզչական քննություններ

Անչելոտիից պահանջում են հանձնել մարզչական քննություններ

ՈՒԵՖԱ-ն պահանջում է  Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիից հանձնել մարզչական քննություններ։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։ Պարբերականի աղբյուրի փոխանցած տեղեկությունների համաձայն, Անչելոտիի մարզչական լիցենցիայի ժամկետը լրացել է անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին։

ՈՒԵՖԱ-ն իրազեկման նամակ է ուղարկել արդեն Անչելոտիին, որում նշված է, որ նախքան նրա լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը, պետք է հանձնի մարզչական քննություներ։

Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտին 62 տարեկան է եւ ակումբային մակարդակում նվաճել է 21 հաղթանակ։