Ականի վրա ավտոբուս է պայթել․ կա 16 զոհ

Ականի վրա ավտոբուս է պայթել․ կա 16 զոհ

Աֆղանստանի հարավում գտնվող Զաբուլ նահանգում պայթել է ավտոբուսը ճանապարհի մոտ տեղադրված ականի վրա։ Կա առնվազն 16 զոհ։ Եւս մի քանի մարդ էլ տուժել է։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել Շահր է-Սաֆա շրջանում։ Ավտոբուսում եղել է քսանհինգ մարդ։ Բոլորը կամ զոհվել են, կամ վիրավորվել։ Իրավապահները կատարվածը համարել են ահաբեկչություն։