Մարսի վրա կարող էին լինել գործող հրաբուխներ դեռ 50 հազար տարի առաջ

Մարսի վրա կարող էին լինել գործող հրաբուխներ դեռ 50 հազար տարի առաջ

Գիտնականներին դեռ վաղուց էր հայտնի այն փաստը, որ Մարս մոլորակի վրա միլիարդավոր տարիներ առաջ եղել են ակտիվ հրաբուխներ։ Սակայն շատերը կարծում են, որ Մարսի հրաբխային ակտիվությունը վաղուց է դադարել։ Այժմ, սակայն գիտնականների մի խումբ այն կարծիքին է, որ դեռ, օրինակ, 50 հազար տարի առաջ Մարսի վրա որոշակիորեն դեռ եղել է հրաբխային ակտիվությունը։ Այս մասին հայտնում է Slashgear-ը։

Ուսումնասիրողների ուշադրությունը հատկապես գրավել է Էլիզիում հարթավայրի տեղանքը Մարսի վրա, մասնավորապես՝ «առեղծվածային գործ նստվածքները», որոնք ծածկում են մի տարածք, որը համարժեք է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի զբաղեցրած տարածքի հետ։ Գիտնականները կարծում են, որ այդ նստվածքներն իրականում քարերի եւ մոխրի բարակ շերտ են ներկայացնում իրենցից։

Հետազոտությունները իրականացվում են Mars InSight ապարատի միջոցով։ Գիտնականները կարծում են, որ նման տիպի ժայթքման համար բավական խորը մագմատիկ աղբյուր է պետք։ Եթե նստվածքների աղբյուրն ունի հրաբխային բնույթ, ապա սա կարող է նշանակել, որ Մարսը ոչ շատ վաղ անցյալում կարող էր ունեցած լինել այնպիսի պայմաններ, որոնց առկայության դեպքում միկրոբային կյանքը կկարողանար գոյություն ունենալ։