Եթե սրանք չլինեն, Ալիևը ռիսկի չի գնալու

Եթե սրանք չլինեն, Ալիևը ռիսկի չի գնալու

Եթե սրանք չլինեն, Ալիևը ռիսկի չի գնալու։ 

Հետեւապես` պատերազմ չի լինելու, եթե չհանձնվեն Տավուշի գյուղերը։ 

Իսկ Տավուշի գյուղերը հանձնելով սրանք հանձնառել են ևս մի պայմանավորված հաղթանակ նվիրել ալիևին։ 

Սա է այսօր ռեալ պոլիտիկը հայ-ադրբեջանական սահմանին:

Այդ գյուղերի աշխարհագրական դիրքը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, հանձնելով գծվում է ալիևի հաղթանակի ճանապարհը դեպի, ընդհուպ` Երևան։ 

Հակառակը, այսինքն առանց պայմանավորվածության, ալիևը երբեք պատերազմ չի սկսի, որովհետև շատ լավ հասկանում է, եթե սրանք չեղան իշխանության, իրենք չեն հաղթելու, խայտառակ պարտություն են կրելու կորցնելով դավադրաբար ձեռք բերված օգտակար հանածոների և ոսկու շահութաբեր հանքերը, հսկայական լոգիստիկ ռեսուրսները, ենթակառուցվածքները, որոնք վերջին մի քանի տարում աննախադեպ չափերով ամրացրեցին ադրբեջանի դիրքերն այս տարածաշրջանում:

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից