Վազգեն Մանուկյանի թեկնածության վերաբերյալ հայտարարություն կտարածվի

Վազգեն Մանուկյանի թեկնածության վերաբերյալ հայտարարություն կտարածվի

Մենք գրել էինք, որ 17 ընդդիմադիր ուժերի՝ վարչապետի պաշտոնի թեկնածուն ԱԺՄ կուսակցության առաջնորդ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է։

Մենք փորձեցինք Վազգեն Մանուկյանից ճշտել, թե արդյոք արդեն տվե՞լ է իր համաձայնությունը, նրա մամուլի խոսնակն ասաց, որ այսօր՝ ժամը 15.00-ից հետո տեղի է ունենալու նիստ,որից հետո Վազգեն Մանուկյանի թեկնածության վերաբերյալ հայտարարություն կտարածվի, հայտարարության մեջ, ըստ խոսնակի, կլինեն բոլոր հարցերի պատասխանները։

Նա նաև նշեց, որ մինչև շաբաթ օրը Վազգեն Մանուկյանը մամուլին մեկնաբանություններ չի տա ։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15.00-ին, Ազատության հրապարակում ընդդիմությունը նշանակել է հանրահավաք։