Պիզելլին լքում է «Ակտոբեն»

Պիզելլին լքում է «Ակտոբեն»

Հեռանալուց առաջ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը «Ակտոբեի» մամուլի ծառայության հետ զրույցում հայտնել է, որ իր համար դժվար է հեռանալը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմին համատեղ աշխատանքի և երկրպագուներին աջակցելու համար այս ամբողջ ընթացքում։ Այս մրցաշրջանը շատ դժվար ստացվեց։ Շատ տխուր եմ, հեռանալը դժվար է»,-նշել է Մարկոսը։

Հարցին, թե հնարավո՞ր է երբևէ վերադառնա «Ակտոբե», ֆուտբոլիստը պատասխանել է, որ հնարավորություն կա, բայց այդ հնարավորությունը շատ փոքր է․ «Ես շատ եմ կարոտում ընտանիքս, տունը։ Կխոսեմ ընտանիքիս անդամների հետ, կքննարկենք և որոշում կկայացնենք»։