Ընտանիքում ում ասես կծեծեն, բայց ոչ Աշոտիկին

Ընտանիքում ում ասես կծեծեն, բայց ոչ Աշոտիկին

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչներն ակտիվ քաղաքականության մեջ են ներգրավված, բացի փոքրիկ Արփիից, ու Աշոտիկից, որոնցից  մեկը տարիքային առումով, մյուսը ինչ -ինչ առումներով պասիվ կարգավիճակում են, չնայած ծնողների կողմից անուղղակիորեն օգտագործվում են։  

Պասիվ կարգավիճակում գտնվող Աշոտիկից կխոսեմ։ Ինձ թվում է, թե այդ տղան անգամ չհասկացավ, թե ինչու կազմակերպվեց իր բանակ գնալու, հերոսանալու գործընթացը։ Նա լրիվ այլ աշխարհում է և նրան չի հետաքրքրում հոր ու մոր քաղաքական վերուվարները։ Բայց դա չի խանգարում , որ հայրն ու մայրը երբեմն Աշոտիկի միջոցով «խաղեր տան», հիշեն, որ էգերից բացի նաև տղա ունեն։ Բայց դե մարդիկ տեսնում են, գիտեն, որ այդ տղան ոնց որ այդ ընտանիքի անդամ չլինի։ Եթե նրա բանակ գնալու հարցը այդքան չշահարկվեր ընտանիքի կողմից, երևի հանրությունը, խոսքս մի նեղ պտույտ իմացողների  մասին չէ,  չիմանար էլ, որ Նիկոլենք Աշոտիկ  անունով  տղա ունեն։ Միակ տղան է, բայց առաջնային պլանում էգերն են։ Մի անգամ չտեսանք, որ այդ տղան էլ վարչապետ հոր ու մոր  հետ միջազգային հարթակներ ներկայանա, մեկին դատի տա կամ մեկի հավին «քշա ասի»։ Ինքը այլ աշխարհում է ապրում, անձամբ ես չգիտեմ որն է այդ աշխարհը, բայց որ ինքը տարբերվում է բոլորից, ակներև է։ Եթե անկեղծ լինենք, Հայաստանում մեկը չի լինի, որ Աշոտիկին՝ Նիկոլ Փաշինյանի տղան լինելու համար ծեծի։ Ընտանիքի անդամներին ում ասես կծեծեն, բայց ոչ Աշոտիկին։ Նա անշառ, ,, իր յանը քաշած,, տղա է։ 

Քննչական կոմիտեից «Հրապարակի» հարցմանն ի պատասխան՝ Աշոտիկին ծեծելու մասով,  ասացին, որ նման դեպքի վերաբերյալ հաղորդում կամ ահազանգ չի ստացվել։

Ուրեմն պիտի հասկանալ, փաշինյանենք կրկին ինչու՞ են «Աշոտիկի ծեծվելու» կարիքը զգացել։ Աշոտիկը լեզու չունի՞ որ ասի։ Ախր խայտառակություն ու պրիմիտիվ է, որ հայրը վարչապետ է ու տղան ծեծվում է։ Այս պարզ բանը ո՞նց չի հասկանում Նիկոլը։ Մի ղեկավար, որ իր տղայի անվտանգությունը չի կարողանում ապահովել, ո՞նց կարող է երկրի անվտանգությունը ապահովել։ Հակասական բան էլ կա՝ իր իգական սեռի անվտանգությունը ո՞նց է ապահովում։