ԼՂ-ից բռնի տեղահանված քանի մարդ է աշխատանքի ընդունվել ՀՀ-ում

ԼՂ-ից բռնի տեղահանված քանի մարդ է աշխատանքի ընդունվել ՀՀ-ում

Գրել էինք, որ այսօր՝ մարտի 28-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստ:

«Այս ընթացքում ԼՂ-ից բռնի տեղահանված բավականին թվով մեր քույրերն ու եղբայրները Հայաստանում աշխատանքի են ընդունվել: Վերջին մեր տվյալների համաձայն՝ նրանց թիվը 10 հազարը գերազանցում է, 11 800-ից ավելի մարդ աշխատանքի է ընդունվել: Մենք այս պրոցեսը պետք է քաջալերենք»,- քիչ առաջ իր ելույթում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: