Ինչ նպատակով է Քյարամյանը վրացի գործընկերոջ հետ այցելել Գյումրի

Ինչ նպատակով է Քյարամյանը վրացի գործընկերոջ հետ այցելել Գյումրի

Շիրակի մարզպետարանի պաշտոնական  կայքից տեղեկանում ենք, որ երեկ  ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի հետ այցելել է Գյումրի, հյուրընկալվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում։

Այնուհետև շրջել են Գյումրիում, այցելել «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան», ծանոթացել թանգարանի ստեղծման պատմությանը, ցուցանմուշներին, քաղաքի մասին՝ հետաքրքիր պատմություններ լսել։ Ձիթողցոնց թանգարանում ներկայացվում է 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընդգրկող ժամանակահատվածում Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, քաղաքում տարածված արհեստներն ու արվեստները, քաղաքային կենցաղն ու հոգևոր մշակույթը, հին Ալեքսանդրապոլի քարտեզն ու քաղաքի մանրակերտը։ Բարձրաստիճան պաշտոնյաների շրջայցն այդքանով, սակայն , չի սահմանափակվել, այցելել են «Մհեր Մկրտչյան» թանգարանո, լսել մեծ դերասանի կյանքի ու գործունեության մասին։ Թանգարանը տեղակայված է 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում։ 

Շրջայցի վերջին ակորդը  «Սուրբ Յոթ Վերք» եկեղեցին է եղել, որտեղ մոմ են վառել։ Վրացի գործընկերոջ համար Գյումրիում տուր կազմակերպելը, ըստ լավատեղյակ աղբյուրների, Քարամյանի առաջարկն է եղել, հատկապես որ Կառլո Կացիտաձեն Վրաստան պետք է մեկներ Գյումրիով: Գյումրեցիներին, սակայն , հետաքրքրում է նաև , թե ինչ աշխատանքային քննարկումներ են ունեցել հայ եւ վրաց գործընկերները։Ընդդիմադիր գործիչներից նկատում են, թե չի բացառվում, որ անգամ  երկու երկրների  քննչական ղեկավարների  մակարդակով սահմանային հարցեր քննարկվեն:

Ուշագրավ է, որ  վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հայ-վրացական բարձրաստիճան շփումներում Փաշինյանն ակտիվացրել է սահմանազատման-սահմանագծման աշխատանքները նաև Վրաստանի հետ՝ որոշակի տարածքներ զիջելով նաև Վրաստանին:Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին (ՀՀ Լոռու մարզի Ալավերդիի շրջան) հարող տարածքներին: