Երեկ մեկնարկել է ծեծված փոխգնդապետի գործով նիստը

Երեկ մեկնարկել է ծեծված փոխգնդապետի գործով նիստը

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ երեկ մեկնարկել է ծեծված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործը։

Մեզ հետ զրույցում փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանն ասաց, որ դատական նիստը հետաձգվել է պաշտպանական կողմի պաշտպանի միջնորդությամբ․ «Վկաների, փաստաթղթերի հետ կապված ինչ-որ հարց եղավ, միջնորդեցին հետաձգել։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 11-ին»։

Նշենք, որ ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրանք է առաջադրվել  Զավեն Գրիգորյանին։ 

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից]։
Ավելի վաղ ձերբակալվել և կալանավորվել էր Զավեն Գրիգորյանի եղբայրը՝ Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։ Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 112–րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):