Ավիավթար․ ինքնաթիռը ընկել է ֆուտբոլի դաշտում

Ավիավթար․ ինքնաթիռը ընկել է ֆուտբոլի դաշտում

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում ավիավթար է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է The Atlanta Journal-Constitution-ը, երկշարժիչանի թեթեւ ինքնաթիռն ընկել է ֆուտբոլի դաշտում։

Հայտնի է, որ օդանավը մեկնում էր Ատլանտայից Մեմֆիս։ Ինքնաթիռում եղած բոլոր չորս անձինք զոհվել են։ Ինքնաթիռի կործանվելու վայրում հայտնաբերվել են միայն ինքնաթիռի այրված մնացորդները։

Ճանաչել հնարավոր է եղել պահպանված պոչամասով։ Դեպքի մանրամասները ճշտվում են։ Նախնական տեղեկություններով ինքնաթիռում եղել են ռազմական արդյունաբերությամբ զբաղվող գործարարներ, որոնցից մեկը՝ Չինաստանի քաղաքացի։