Այս ԱԺ-ն չի լուծելու լուրջ քաղաքական խնդիրներ

Այս ԱԺ-ն չի լուծելու լուրջ քաղաքական խնդիրներ

Քաղաքագետ Սուրեն Զոլյանը (նրա որդին, ի դեպ, Իմ քայլը դաշինքի ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր) կարծում է, որ ներկա ԱԺ-ն չի լուծելու լուրջ քաղաքական խնդիրներ։ Ըստ քաղաքագետի՝ այդ ԱԺ-ն լինելու է միջանկյալ բնույթի խորհրդարան։ Նրա կարծիքով՝ ճիշտ կլինի, որ այս խորհրդարանը փոխի Սահմանադրությունը, հայտարարի նոր ընտրություններ եւ նոր հանրաքվե, քանի որ նախկին Սահմանադրությունն ավելի լավ էր պահպանում հավասարակշռությունը իշխանության թեւերի միջեւ, քան սուպերվարչապետականը։