Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Սիրելի ընթերցող,

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի նոր համարը, որն այսօր «Հրապարակ» թերթի հետ միասին կարող եք հարցնել բոլոր կրպակներում։

Համարում կարող եք կարդալ Նորայր Գրիգորյանի, Աիդա Հարությունյանի եւ Մահմուդ Դարվիշի բանաստեղծական շարքերը, վերջինս՝ Էլիզա Մխիթարյանի թարգմանությամբ։ 

Ինչպես նաեւ Լեռ Կամսարի ֆելիետոնը, Մհեր Արշակյանի սյունը, Մարինա Գեւորգյանի էսսեն, Ալեքսանդր Սոլժենիցինի ելույթը 1974 թ-ին Ցյուրիխում։ Արթուր Քլարկի կանխատեսումները 21-րդ դարի համար՝ թարգմանությամբ Անուշ Բաբայանի։ Բորիս Պաստեռնակի ու Մարինա Ցվետաեւայի նամակագրությունը՝ թարգմանությամբ Կարինե Մեսրոպյանի։ Արմինե Գաբրիելյանի, Հերմինե Ավագյանի եւ Ֆեդերիկո Ֆալկոյի պատմվածքները, վերջինս թարգմանությամբ՝ Աղավնի Գրիգորյանի։