Հայ շախմատիստների արդյունքները Aeroflot Open 2024-ի 4 տուրերից հետո

Հայ շախմատիստների արդյունքները Aeroflot Open 2024-ի 4 տուրերից հետո

Ավարտվել է «Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ խաղային օրը:

4 խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են ռուս գրոսմայստերներ Ալեքսանդր Գրիշչուկը և Իլյա Իլյուշենոկը, ովքեր ունեն 3.5 միավոր:

Հայ գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը ունեն 3 միավոր և գտնվում են համապատասխանաբար 3-րդ, 11-րդ, 12-րդ և 16-րդ հորիզոնականներում: ՖԻԴԵ-ի վարպետներ Էրիկ Հակոբյանը և Ալեքս Սահակյանը ունեն 2.5 միավոր:

5-րդ խաղափուլը մեկնարկել է այսօր՝ Հայաստանի ժամանակով 12:00-ին։