ԱՄՆ Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Սենատը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այդ մասին իր ֆեյսբուքի էջում գրել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը՝ մեջբերելով սենատոր Բոբ Մենենդեսի խոսքը: «Ես աջակցում եմ այս թեկնածությանը ՝ ակնկալելով սերտորեն աշխատել տիկին Թրեյսիի հետ այն հարցի շուրջ, թե ինչպես նա կխրախուսի Հայոց ցեղասպանության ազնիվ ճանաչումը»,- ասել է Մենենդեսը: 

Լին Թրեյսին ԱՄՆ պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Նախկինում զբաղեցրել է Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնը:

Ավելի վաղ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած լսումների ընթացքում Թրեյսին հայտարարել էր, որ Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել երկրի անկախ պետականությունը: