Փաշինյանը դիմեց ժողովրդին․ «Խաղաղության պայմանագիր լինելու է»

Կառավորթյան նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի ժողովուրդ։ Ես ուզում եմ ուղերձ հղել բոլորիդ ու միջազգային հանրությանը։ Խաղաղության պայմանագիր լինելու է ու լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա։ Այս մասին քիչ առաջ կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ կառավարությունն ու հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով՝ կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելով, անվտանգային համակարգը ուժեղացնելով։ Մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման, հզորացման ու մեր ժողովրդավարությունը ամրապնդելու ճանապարհից»,- հավելեց նա։
Կարծիքներ