Համաժողովրդական Զատիկ՝ Գյումրիում. ՔՊ-ականների մերժումը` Սրբազանին

Համաժողովրդական Զատիկ՝ Գյումրիում. ՔՊ-ականների մերժումը` Սրբազանին

Գյումրու համայնքապետարանն, ինչպես անցյալ տարի, այս տարի էլ է պատրաստվում մարտի 31-ին համաժողովրդական մակարդակով տոնել Սուրբ Զատիկը։ Սպասվում է մեծ հավկիթախաղ, ծիսական խաղեր, ազգային պարեր, զատկակական տոնավաճառ։ Նկատենք, սակայն, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, Գյումրու ավագանու նիստին օրակարգ չբերվեց տոնի առթիվ գումար հատկացնելու հարցը։ Հիշեցնենք, որ անցյալ անգամ ՔՊ-ական ավագանու անդամները դեմ քվեարկեցին Գյումրիում համաժողովրդական Զատիկ անցկացնելու նախագծին։ Ի դեպ, առաջարկը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանինն էր, ինչը համայնքապետարանն ընդունեց, և ավագանիների մեծ մասը նախագծին կողմ քվեարկեց։

Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն էլ hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած հարցը օրակարգ չի բերվել, այնուամենայնիվ Գյումրիում Սուրբ Հարության տոնը համաժողովրդական մակարդակով անցկացվելու է

«Այն, ինչ վերաբերում է եկեղեցուն, մեր ավանդական արժեքներին, ՀՀԿ-ն որպես ազգային-պահպանողական կուսակցություն, մշտապես կողմ է և սատարող։ Ավագանու նիստին այս անգամ առաքելական եկեղեցու կողմից այլ հարց էր դրված. Շիրակի թեմի առաջնորդը խնդրել էր եկեղեցուն պատկանող ավտոմեքենաների գույքահարկը զիջել, որին ՔՊ-ականների մեծ մասը դեմ քվեարկեց։ Իսկ Զատկի տոնը կազմակերպելու համար գումար հատկացնելու հարց չքննարկվեց»-ասաց ավագանու անդամը։