Քննչական կոմիտեն ոսկի է առնում՝ պարգևատրումների համար

Քննչական կոմիտեն ոսկի է առնում՝ պարգևատրումների համար
Քննչական կոմիտե

 

Պետական գնումների կայքից պարզ դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն պատրաստվում է 9 հատ մեդալ ու կրծքանշան ձեռք բերել՝ «Գնոմոն» ոսկերչական գործարարանից, որը գնման գործընացի միակ մասնակիցն է։

Ընդհանուր՝ պատվիրված է մոտ 3 միլիոն դրամի ոսկի։ Ոսկյա մեդալներից առավելագույնը ՝ 500 հազար դրամ է, ամենացածր գինը՝ 94 հազար է։ Ենթադրում ենք՝ ոսկուց մեդալներն ու կրծքանշանները նախատեսված են ինչ-ինչ դարակազմիկ բացահայտումների դիմաց՝ պարգևատրումների համար։