Դուրս եկեք փողոց ու ամենատարբեր ոլորտներից հարցեր ուղղեք տարբեր անցորդների

Դուրս եկեք փողոց ու ամենատարբեր ոլորտներից հարցեր ուղղեք տարբեր անցորդների

Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարզապես դուրս եկեք փողոց ու ամենատարբեր ոլորտներից հարցեր ուղղեք տարբեր անցորդների: Տվեք ընտրության հնարավորություն ու թող ընտրեն, օրինակ, որ երաժշտությունը կամ ֆիլմն են սիրում, որ պատմական իրադարձությունը կամ, որ թագավորի, որ ձեռքբերումն են կարևորում:

Առանց ինտերնետից օգտվելու հնարավորության տվեք 6-րդ դասարանի մաթեմատիկայի պարազագույն խնդիր, հարցրեք մի քանի քիմիական տարր կամ անգամ պարզապես մի քանի բառի ուղղագրություն: Հարցրեք և կտեսնեք, թե ինչ «փայլուն» արդյունքներ են ապահովում մեծամասնության կարծիքն ու ճաշակը»: