Ե՞րբ է սկսվելու «Աջափնյակ» կայարանի շինարարությունը ու որքան է տևելու

 Ե՞րբ է սկսվելու «Աջափնյակ» կայարանի շինարարությունը ու որքան է տևելու

Հանրային ներդրումների կոմիտեում առաջիկայում մենք սպասում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման շուրջ քննարկում, որից հետո նախագիծը կգա Կառավարության նիստ: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, կառավարության հերթական նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս տարի նույնիսկ հույս ունեմ, որ կարողանալու ենք սկսել շինարարությունը: Եթե այս տեմպերը կարողանանք պահպանել, վստահաբար 4 տարին, որի մասին խոսել ենք, կարողանալու ենք պահպանել: 4 տարում մենք մետրոյի կայարանը կունենանք»,- ասաց Ավինյանը։