Հեծանվորդները Տաշիրի շատրվաններում ու Հյուսիսային պողոտայում «ՃՏՊ-ներ» են ստեղծում

Հեծանվորդները Տաշիրի շատրվաններում ու Հյուսիսային պողոտայում «ՃՏՊ-ներ» են ստեղծում

Հեծանիվը հեղափոխությունից առաջ ասոցացվում էր պայմականություններից դուրս ապրելակերպի, ազատ կյանքի, առհասարակ, ազատության հետ։ Առանց մեքենա կյանք չունեցող հայերս, որ մեր քաղաքն ու երկիրը լցրել ենք աշխարհի տարբեր երկրամասերում դուրս գրված և էկոլոգիապես անմաքուր մեքենաներով, հպարտանում էինք այլ երկրների վարչապետներով ու նախարարներով, որոնք աշխատանքի են գնում ոչ թե ծառայողական մեքենաներով, այլ հեծանիվով։
Բայց ինչպես և ամեն ինչում, սիրում ենք ամեն ինչ ծայրահեղացնել ու գռեհկացնել։

Հեծանվորդներից (մոտոցիկլետիստները այլ թեմա են) մայրաքաղաքի հատկապես կենտրոնը տեղ ու դադար չունի, նրանք ամենուր սուրում են․ Հյուսիսասային պողոտայի ամեն մի քառակուսի մետրի վրա  «կենտրոնացված»  հայկական Սփյուռքի ու տեղացիների խմբերի,տատիկ-պապիկներ, նրանց թոռների ու ծոռների մանկասայլակների, զբաղեցրած սրճարանների սեղանների արանքով։ Սամվել Կարապետյանի կառուցած Տաշիրի այգու շատրվանների միջով մոտ 15 տարեկան աղջիկը հեծանվի արագությունը բացել էր ու իրապես վթարային իրավիճակ էր ստեղծել շատրվանների մեջ թրջվող 0-10 տարեկան երեխաների ու շների բազմության մեջ։ Որևէ առարկություն աղջիկը չընդունեց, մինչև որ շատրվաններն անջատվեցին, մարդիկ ցրվեցին ու նա շարունակեց քշել շատրվանների մեջ։
Կարգավորվո՞ւմ են արդյոք, և ինչպես հեծանվային երթևեկության կանոնները և իրավունք ունե՞ն հեծանվորդները մարդկանց վնասվածքներ հասցնելու գնով հեծանիվ քշել գիշերային Երևանի բազմամարդ վայրերում։

ՀՀ ոստիկանության հասարակայնության ու լրատվության վարչությունից հայտնեցին, որ հեծանվային «ոլորտը» կարգավորվում է Վարչական իրավախախտումների օրենսգրքով և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապհովման մասին» 24-րդ հոդվածով։Փաստացի Հայաստանը չունի արգելող օրենք, որ հեծանվորդը իրավունք չունի այն վարել, ենթադրենք՝ այգում, նույն Հյուսիասային պողոտայում կամ մարդաշատ վայերերում։ Պայմանով, որ հեծանվորդը, որի կարգավիճակը սույն օրենքով հավասարեցված է հետիոտնին, չպետք է խոչընդոտ հանդիսանա երթևեկության այլ մասնակիցների համար։ Իսկ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում հեծանվորդը, ինչպես նաև հետիոտնը, ենթարկվում է 500 դրամ տուգանվելու վարչական պատասխանատվության։

Այսինքն՝ հեծանվորդը իրավունք ունի վարելու միայն ճանապարհի աջ հատվածով, և կոպիտ ասած՝ «երկրորդ շարք»  մտնելու դեպքում, դա արդեն համարվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։