Եկել, չեք եկել, դետեկտիվ եք խաղում․․․

Եկել, չեք եկել, դետեկտիվ եք խաղում․․․

Իրավական հարթությունից դուրս գանք և հասկանանք, թե Նարեկ Սամսոնյանին ձերբակալելուց ինչու՞ են նման թատրոն սարքում։ Եվ ընդհանրապես փորձենք ընկալել, թե վեց տարի նման շրջիկ թատրոններ սարքելու իմաստը ո՞րն էր։ Հանդիսատե՞ ս եք ուզում, իշխանության թիմով մտեք տիկ- տոկ, ու ինչպես Փաշինյանն է անում՝  փորձեք ձեր պատկերացրած պետության, իրավունքի, պարտականության, ազատության   մասին զրույցներով զվարճացնել։ Թե չէ իշխանության եկել, չեք եկել, դետեկտիվ եք խաղում։ Գնացեք սահմանին զորավարժություն արեք,  սովորեք, թե ինչպես են հարաբերական թշնամուն առավել նսեմացնող կադրերով շուրջկալում։ Թե չէ մի ողջ ,, պոլկով,, , չաղ հետույքներով թափվել եք Նարեկի վրա , որ ի՞նչ։ Ախր վեց տարի նույն դետեկտիվն եք խաղում։ Բռնում, ասֆալտին պառկեցնում եք մարդկանց, գլուխները մտցնում ցեխաջրի մեջ․․․ Ժողովրդին բա՞ն եք ուզում հասկացնել՝ «Այ կուժ քեզ ասեմ, այ կուլա դու լսիր», նեղություն մի քաշեք։ Ժողովրդին արդեն այդ դետեկտիվները չեն հրապուրում»։ Ցեխաջրի մեջ, ասֆալտին պառկեցված է իր հայրենիքը։ Դրանից ավելի սոսկալի դեդեկտիվ չկա։ 

Հիշեցնենք «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ 
«Քիչ առաջ շատ կոշտ ձևով ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին»։