Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 6,6 հազարով

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 6,6 հազարով

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 174 մարդ։ Վիրուսակիրների թիվն ավելացել է ավելի քան 6,6 հազարով։ Վիրուսակիրների ընդհանուր թիվը գերազանցել է 713 հազարը։ Մահացությունների ընդհանուր թիվը ավելի քան 11 հազար է։ Մեկ օրում առողջացել է ավելի քան 7,7 հազար մարդ, իսկ ընդհանուր առողջացածների թիվը մոտենում է կես միլիոնի սահմանին։

Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 12 393 488 մարդ: Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 557 491 մարդ, առողջացածներինը` 7 224 882 մարդ: